3016 դիտում
16:25 04-09-2020
Գառնիի տաճարի տարածքում բեմադրվելու Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան
Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան, որի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300 ամյակը նշվում է այս տարի: Հիմք ընդունելով փաստը, որ ըստ օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունենում Գառնիի հեթանոսական տաճարում, սեպտեմբերի 7-ին՝ հենց տաճարի տարածքում է նախատեսվում ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Այս մասին ասվում է IPChain Armenia ասոցիոցիայի տարածած հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու բեմադրման գլխավոր դիրիժոր , աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը, Վրաստանի կամերային նվագախմբի («Վրացական սիմֆոնետա») ղեկավար Գիորգի Կերելաշվիլին, «IPChain» ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչևսկին և Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեևը:
Շնորհանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում:
Նմանատիպ նյութեր
6591 դիտում
19:10 05-09-2021
Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը
3930 դիտում
22:10 31-07-2015
Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»