1676 դիտում
10:06 05-09-2020
Մի քանի արշավներից պարզ կլինի՝ հանրապետականները կպահե՞ն իրենց մեծամասնությունը Սենատում․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը Շարլոտում ավարտվել է, Հյուսիսային Կարոլինայում, սակայն, քաղաքական պայքարը չի դադարել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5571864.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նահանգի դեմոկրատ սենատոր Քալ Քանինգհեմը ջանում է առաջ անցնել հանրապետական սենատորներից:
Իր գյուղական, քաղաքային և արվարձանային շրջաններով Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ ժողովրդի քաղաքական տրամադրության իդեալական ցուցիչ է:
Վերլուծաբան Մայքլ Բիցերի խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում ընտրողների այդ զանգվածն է, որը կարող է մի կողմից մյուսը շրջվել: Եվ դա իսկապես նահանգը դարձնում է էլ ավելի մրցակցային:
Հարցումները ցույց են տալիս, որ այնտեղ դեմոկրատ Քանինգհեմը հանրապետական Թիլիսիի նկատմամբ 5 տոկոսով առավելություն ունի: Նախագահ Թրամփը առանցքային դեր է խաղում նրանց մրցավազքում:
Մայքլ Բիցերը կարծում է, որ կորոնավիրուսից հետո հանրապետականներին սատարելու դինամիկան Հյուսիսային Կարոլինայում նվազում է, մասնավորապես՝ Սենատի համար պայքարում:
Կորոնավիրուսն առանցքային խնդիր է նաև Այովա նահանգում, որտեղ հանրապետական սենատոր Ջոնի Էրնստը թեժ բանավեճերի մեջ է դեմոկրատական մրցակից Թերեզա Գրինֆիլդի հետ:
«Մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք, ինչպիսին երբեք չի եղել»,- կարծում է Գրինֆիլդը:
Ջորջ Վաշինգտոն համալսարանի վերլուծաբան Թեյսի Բուրքաթի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե ինչպես են ամերիկացիները գնահատում նախագահ Թրամփի գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ամենինչ տանում է ընտրություններին մասնակցության նվազմանը հատկապես այն վայրերում, որտեղ 2016-ին հաղթել է Թրամփը:
Դեմոկրատները հույս ունեն նաև տեղեր նվաճել Կոլորադոյում և Արիզոնայում. Բայդենի հաղթանակի դեպքում նրանք կստանան 3 տեղ, Թրամփի հաղթանակի դեմքում՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5589 դիտում
10:56 21-12-2017
Հանրապետականները տոնում են իրենց «պատմական» հաղթանակը. «Ամերիկայի ձայն»
2829 դիտում
08:41 15-05-2018
Հանրապետականները Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի համար. «Ամերիկայի ձայն»
1733 դիտում
09:13 04-02-2022
Դեմոկրատներն ու հանրապետականները մոտ են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելուն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1219 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1024 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2914 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress