3566 դիտում
11:36 06-09-2020
Էրդողանը սպառնում է Հունաստանին ու Կիպրոսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին շաբաթ օրը հորդորել է սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացնում է վատ հետեւանքների մասին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5572107.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
‘’Նրանք կամ պիտի հասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կամ պիտի զգան ցավոտ հետեւանքները’’, ասել է Էրդողանը:
Անկարան Հունաստանի եւ Կիպրոսի հետ ներկա պահին առնչվում է Միջերկրական ծովում գազի ու նավթի պաշարների պատկանելության հարցում առկա հակասություններով, որտեղ երեք կողմերը տեղակայել են իրենց ծովային եւ օդային ուժերը:
’Նրանք պիտի հասկանան, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական ու ռազմական այն ուժը, որը կարող է պատռել անբարոյական քարտեզներն ու փաստաթղթերը’’, ասել է Էրդողանը` նկատի ունենալով այն տարածքները, որոնք, ըստ Հունաստանի ու Կիպրոսի քարտեզների, համարվում են իրենց ծովային տնտեսական գոտում:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ‘’պատրաստ է ամեն մի քայլի’’: Այս ընթացքում, ինչպես թուրքական մամուլն է հաղորդում, Անկարան դեպի Հունաստանի սահմանն է ուղարկում տանկեր: Սիրիային սահմանակից Էդիրնեից Թուրքիան այս ուղղությամբ արդեն ուղարկել է 40 հրասայլ: Այս տեղակայման մասին պաշտոնական հաստատում դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Հունաստանն արդեն մի քանի շաբաթ են հայտնվել Միջերկրական ծովում տարածքային պատկանելության շուրջ հակամարտության մեջ:
Անկարան հայտարարում է, որ ունի ջրային այս տարածքներում գործունեություն ծավալելու իրավունք, երբ հունական ու թուրքական ռազմաօդանավերը Էգեյան ծովի ու Միջերկրականի արեւեւլյան հատվածներում իրականացնում են միմյանց նախազգուշացնող թռիչքներ:
Ի դեպ, Միջերկրական ծովում Թուրքիան ունի մի շարք հակառակորդներ: Ֆրանսիան, Իտալիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրենց մասնակցությունը բերեցին Հունաստանի ու Կիպրոսի համատեղ զորավարժություններում:
Եվրոպական միությունը, որի անդամ են Հունաստանն ու Կիպրոսը, սպառնացել է սկսել պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի, վերջինիս ‘’անօրինական’’ գործողությունների պատճառով: ԱՄՆ-ը այս շաբաթ հայտարարեց Կիպրոսի դեմ արդեն 33 տարի շարունակվող ռազմական բեռնարգելքը թուլացնելու որոշման մասին:
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
13:59 25-07-2022
Էրդողանը Հունաստանին մեղադրել է Լոզանի պայմանագրի դրույթները միտումնավոր խախտելու մեջ
2095 դիտում
19:13 03-09-2022
Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից
14674 դիտում
21:18 27-09-2022
Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի. Էրդողանը սպառնացել է Հունաստանին. Tert.am
Այս բաժնից
835 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4285 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1267 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար