2098 դիտում
19:13 03-09-2022
Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։
«Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
«Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին՝ Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ:
Թուրքիայի և Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Նմանատիպ նյութեր
1950 դիտում
12:46 17-03-2014
Հարկավոր է ԼՂ հակամարտության համար որոշ դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից. Ջեյմս Ուորլիք
12246 դիտում
19:38 11-11-2014
Դասեր, որ պետք է քաղել 7 մարդու կյանք խլած վթարից. Վահե Ղազարյան
3176 դիտում
10:47 16-05-2018
Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից. Die Presse. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4333 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1279 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար