211652_close_icon
views-count1905 դիտում article-date 09:25 07-09-2020

Գերմանիան Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնում Նավալնիի թունավորման պատճառով

Գերմանիայի արտգործ նախարարը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, եթե Կրեմլը շուտով տեղեկություն չտրամադրի ընդդիմության առաջոնրդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5572947.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հեիկո Մասը գերմանական Bild am Sonntag թերթին ասել է, թե «մի քանի փաստեր» ցույց են տալիս, թե Մոսկվան է կանգնած հարձակման հետևում: «Եթե մոտակա օրերս Ռուսաստանը չօգնի պարզաբանել, թե ինչ է պատահել, մենք համապատասխան արձագանքը կքննարկենք մեր աջակիցների հետ»,- ասել է Մասը German daily լրատվականին՝ հավելելով, որ բոլոր պատժամիջոցները «նշանառված» կլինեն: Հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավար երկիրն այժմ Գերմանիան է: «Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Ռուսաստանի կառավարությունը կպարզաբանի այս լուրջ հանցագործությունը»,- ասել է նա,- «Եթե կառավարությունը կապ չունի հարձակման հետ, ապա իր իսկ շահերից է բխում այս ամենը փաստերով ներկայացնելը»: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Նավալնին թունավորվել էր Նովիչոկ կոչվող ռազմական նյութով: «Միայն սահմանափակ թվով անձինք ունեն Նովիչոկ ձեռք բերելու հնարավորություն, և այս թույնը օգտագործվել է ռուսական գաղտնի ծառայության կողմից նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման ժամանակ»,- հավելել է Մասը: Մեծ Բրիտանիայի պետական մարմիններն ասել էին, որ 2018-ին Նովիչոկ տեսակի թույնն էր օգտագործվել ռուսական կրկնակի գործակալի և նրա դստեր դեմ: Կրեմլը ժխտել է ընդդիմության առաջատար առաջնորդի հիվանդությանն առնչվող բոլոր մեղադրանքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանաչված քննադատ և կոռուպցիայի հետաքննիչ Նավալնին հիվանդացել էր Սիբիրից Մոսկվա թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով արտակարգ վայրէջք էր կատարվել Օմսկում: Նավալնիի անձնական բժիշկը և համախոհը ասել է, որ վերջինս սև թեյ է խմել օդանավակայանի սրճարանում, որը նրա համոզմամբ թունավորված է եղել: Երեք օր անց Նավալնիին տեղափոխել են Գերմանիա լայն բժշկական ախտորոշման համար:

Նմանատիպ նյութեր