2860 դիտում
16:12 07-09-2020
Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում. նախարարությունը հրապարակել է արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը
Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։ Տեղեկացնում է Շրջական միջավայրի նախարարությունը։
Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։
Այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար, և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան մինչև սեպտեմբերի 16-ը հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ՝ արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Այնուհետ սահմանված ժամկետում պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։
Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում ձկնորսները կկարողանան մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։
Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։
Կարգի գործարկման պահից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։
Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։
Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՀԻՇԵՑՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի...
Posted by ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia on 2020 թ. սեպտեմբերի 7, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
15:57 19-03-2021
Կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը
3423 դիտում
23:28 03-08-2021
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Այս բաժնից
403 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն
418 դիտում
18:54 24-10-2024
Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին
430 դիտում
18:42 24-10-2024
Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով