211652_close_icon
views-count1570 դիտում article-date 15:59 07-09-2020

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, հոգեբանական ծառայության և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական առաջարկությունների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ ուրախ է հանդիպման համար և վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ներդրման հարցերում: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր