ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը աշխարհի երկրներին կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի երկրներին հորդորել է ներդրումներ կատարել, ուժեղացնել հանրային առողջապահական ոլորտը։ Գրում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-who/world-must-be-better-prepared-for-next-pandemic-says-who-boss-idUSKBN25Y1IY]reuters[/url]-ը
«Սա վերջին համաճարակը չի լինի»,- ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումները և համաճարակները կյանքի փաստ են: Բայց երբ գա հաջորդ համաճարակը, աշխարհը պետք է պատրաստ լինի՝ ավելի պատրաստ, քան այս անգամ էր»: