15629 դիտում
11:04 10-09-2020
Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերից բացի` այլ բանի մասին չի մտածում․ Aravot.am
Լուր է հրապարակվել, թե կառավարության բարձրաստիճան իմքայլականներ ու պատգամավորներ Գյումրիի օրը այցելելով հանրապետության երկրորդ քաղաք՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին համոզել են, որ նա Գյումրու քաղաքապետի ապագա ընտրություններում դառնա իրենց «սրտի թեկնածուն»:
[url=https://www.aravot.am/2020/09/09/1133760/?fbclid=IwAR3v3ECuZn9nbzNDz_axaDSAXUHSicFyopkAJfhQIyXWL6KqGZ8zAQQAEDI]Aravot.am[/url]-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Արթուր Ալեքսանյանից: Բայց քանի որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում խիստ սահմանված է, որ ըմբիշների և մարզիչների հետ կապ հաստատել հնարավոր է միայն լրատվական ծառայության միջոցով, դիմեցինք այդ ծառայության ղեկավար, մեր գործընկեր Կարեն Գիլոյանին: Կարճ Ժամանակ անց Կարեն Գիլոյանը մեզ տեղեկացրեց, որ անձամբ խոսել է Արթուրի հետ ու ստացել պաշտոնական հետևյալ պատասխանը. «Դա անհեթեթություն է, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին և որևէ այլ բանի մասին չեմ մտածում»:
Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/09/09/1133760/?fbclid=IwAR3v3ECuZn9nbzNDz_axaDSAXUHSicFyopkAJfhQIyXWL6KqGZ8zAQQAEDI]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
18:08 07-06-2021
Ճապոնիայում աճում է դժգոհությունը օլիմպիական խաղերից
67544 դիտում
01:35 17-08-2016
Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում