9447 դիտում
10:17 16-09-2020
Եթե էլէներգիայի հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն գողություն չկա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դեռ 2016 թ․ տեղեկություն եղավ, որ Հայաստանում ներդրվում է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվառող ավտոմատացված համակարգ: Եվ որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնում է բաշխիչ ցանցերում էլեկրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համար բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն: Նոր հաշվիչ սարքերը հնարավորություն կտան ստեղծել էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման ավտոմատացված համակարգ:
Տարիներ անցան, եւ այս մասին նույնիսկ չէի էլ հիշի, եթե որոշ ժամանակ առաջ Ավան վարչական շրջանում մեր հաշվիչ սարքերը չփոխեին:
Ի վերջո, ինչի մասին է խոսքը, ինչ են ենթադրում այս նոր սարքերը:
Պարզվում է՝ նոր սերնդի սարքերն ավելի ճշգրիտ են աշխատում, իսկ էլէներգիա գողանալ հնարավոր չէ: Իսկ եթե բաժանորդը կասկած կունենա, հաշվիչը ստուգելու պարզ միջոց կա. տանը հոսանքին միացված սարքերը կարող է անջատել եւ նայել՝ եթե հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն գողություն չկա: Իսկ եթե սարքերն անջատված են, բայց կարմիր լույսն այդ պահին թարթում է, ուրեմն հաշվիչին ինչ-որ բան կա միացված: Բայց վստահեցնում են՝ գողության դեպքերը կբացառվեն, որովհետեւ բնակչի կամ տեսուչի ցանկացած միջամտություն արձանագրվում է այս հաշվիչների հատուկ հիշողության սարքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26130 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»