933 դիտում
17:00 17-09-2020
Արցախի նախագահը պարգևատրել է մարզական ոլորտի ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյաևը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ հանձնել նրանց:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից տարբեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը: «Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնուհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պարգևները Ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,-ասել է Հանրապետության նախագահը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
15:11 12-08-2016
Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների
3408 դիտում
15:49 11-08-2017
Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների
Այս բաժնից
1267 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1084 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1507 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է