3780 դիտում
23:40 17-09-2020
Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին: [url=https://armenpress.am/arm/news/1028040.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին խոսել ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Մենք լսել ենք Լիբանանից հեռացած հայերին բնակեցնելու՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդագրություններն այն մասին, որ 2 լիբանանահայ ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում բնակվելու ցանկություն են հայտնել: Դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանահայ փախստականների հոսքի մասին ստուգված տվյալների չենք տիրապետում»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների հարցի լուծման վրա:
Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել միջնորդների առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ յուրաքանչյուր նախարարի հետ առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ: «Մենք կողմերի դրական պատասխանին ենք սպասում»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
6470 դիտում
18:40 15-09-2018
ՀՅԴ-ն անդրադարձել է ավագանու ընտրություններում Ռ. Քոչարյանի աջակցության մասին լուրերին
1722 դիտում
13:58 17-04-2019
Գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական գործին Դավիթ Սանասարյանի՝ որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրերին
Այս բաժնից
1273 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1510 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է