2418 դիտում
09:25 18-09-2020
Աշակերտների եռօրյա գրաֆիկի հարցը դպրոցի որոշելիքն է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն՝ երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ:
Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք:
Դասերը 6 օր են, ամեն խումբը գնում է 3 օր՝ մեկ ու մեջ: Մենք առաջարկել էինք, որ հաջորդ շաբաթ խմբերը տեղերով փոխեն, որպեսզի չստացվի, որ մի խումբն ամեն շաբաթ օրը գնա դասի, իսկ մյուս խումբն ուրբաթ օրն ավարտում է դասերը և շաբաթ-կիրակի միշտ մնում է տանը, չնայած, որ մյուս խումբը գնում է շաբաթ օրը, բայց դրա փոխարեն երկուշաբթի չի գնում: Այսինքն՝ բոլոր դեպքերում երկու օր հանգստանում է: Այդ առումով խնդիր չկա, բայց որպեսզի հոգեբանորեն չնեղվեն, առաջարկել էինք այդպես անել: Ստացվում է, որ մի խումբը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս խումբը՝ հաջորդ երեք օրերին: Հետո հաջորդ շաբաթ տեղերով կարող են փոխվել, դա արդեն դպրոցի որոշելու խնդիրն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
16:51 15-09-2014
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ժողովրդի որոշելիքն է. Ելիզավետա 2-րդ
742 դիտում
20:41 17-06-2024
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը