1796 դիտում
23:48 21-09-2020
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, ասված է շաբաթ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարության մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5590574.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հայտարարության մեջ նշելով, որ Իրանը ահաբեկչության և հակասեմականության աշխարհի առաջատար հովանավորն է` պետքարտուղարն ընդգծել է, որ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում շաբաթ օրվա երեկոյան ժամը 20:00-ից՝ Իրանի միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում դրույթի միջոցով:
ԱՄՆ դիմեց այս քայլին, քանի որ Իրանը չի կատարել միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները, իսկ Անվտանգության խորհուրդը չկարողացավ երկարաձգել ՄԱԿ-ի զենքի էմբարգոն Իրանի դեմ, որը գործում էր արդեն 13 տարի:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ամբողջությամբ կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի «լրացուցիչ միջոցառումների մասին` ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառումն ուժեղացնելու և խախտողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Իրանական ռեժիմի վրա մեր առավելագույն ճնշման արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը մեզ հետ համապարփակ համաձայնության չի եկել զենքի տարածման սպառնալիքները վերացնելու հարցում և չի դադարեցրել քաոսի, բռնության և արյունահեղության տարածումը», - ասվում է հայտարարության մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատժամիջոցների մասին հայտարարությունից ժամեր առաջ մեղադրել էր ԱՄՆ-ին ագրեսիվ վարքագծի մեջ և կոչ արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն հանդիպել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Չորեքշաբթի օրը կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Պոմպեոն տեղեկացրել էր պատժամիջոցների վերականգման մասին՝ հաջորդ շաբաթվանից սպառազինությունների արգելքը մշտական դարձնելու համար:
Ռաաբը ի պատասխան համաձայնություն է հայտնել, որ Իրանին երբեք չպետք է թույլ տալ ստեղծելու միջուկային զենք: Այնուամենայնիվ, նա չի պարզաբանել, թե ինչպես է Մեծ Բրիտանիան իրականացնելու պատժամիջոցները:
Օգոստոսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են հանդես եկել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման ԱՄՆ-ի նախաձեռնությանը` ասելով, որ դա անհամատեղելի է Իրանի միջուկային գործարքին աջակցելու ջանքերի հետ:
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
15:37 28-01-2014
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար «Մոսկվա բանկին» տուգանել է 9,4 մլն դոլարով
1159 դիտում
12:49 07-04-2015
ԱՄՆ-ն չի շտապում վերացնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները
1674 դիտում
10:27 11-11-2015
ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
Այս բաժնից
1276 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1513 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է