211652_close_icon
views-count1558 դիտում article-date 09:13 23-09-2020

ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգում են ուսանողները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։ Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։ Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր