2501 դիտում
09:49 05-10-2021
Խնդիր՝ կուտակային համակարգում. պետությունն իր մասնաբաժինը չի վճարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տեւական ժամանակ է, ինչ խնդիր կա: «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ պետությունն իր մասնաբաժինը չի վճարում: Ինչպես հայտնի է, աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը, բայց, փաստորեն, պետությունն իրեն բաժին ընկած պարտավորությունը ամսից ավելի է, չի կատարում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն եւ հետաքրքրվեց պատճառների մասին: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՖՆ-ից արձագանքեցին՝ նշելով հետեւյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրին ծանոթ է, դեռեւս այս տարի՝ օգոստոսին, պետական բյուջեի՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի միջոցները չեն բավականացրել տվյալ ծրագրի մասով ֆինանսավորումը կատարելու համար, սակայն Կառավարության՝ 30.09.21թ թիվ 1599-Ն որոշմամբ խնդիրը կարգավորվել է, եւ արդյունքում ծրագրի գլխավոր կարգադրիչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 20 միլիարդ դրամ: Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից, նշված վճարումը ՀՀ պետական բյուջեից կիրականացնի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»։
Լավ է, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի, բայց, մյուս կողմից, քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են ոչ միայն կառավարության, այլեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2051 դիտում
09:34 25-01-2014
Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ. ՀԺ
1499 դիտում
09:31 31-10-2014
Կուտակային կենսաթոշակային համակարգում կարող է նոր սկանդալ պայթել. Ժամանակ
1555 դիտում
09:13 23-09-2020
ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգում են ուսանողները. «Ժամանակ»
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»