211652_close_icon
views-count1513 դիտում article-date 10:13 26-09-2020

էներգախնայողության մեջ ներդրումները կբերեն տարեկան 1 ՏՎտ․ժ էլեկտրաէներգիայի խնայողության․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էներգախնայողությունն աշխարհում վաղուց էներգիայի նոր աղբյուր է համարվում: Նախորդ դարի վերջին տասնամյակներում էներգախնայողության համաշխարհային առաջավոր փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգակիրների ծախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների համաձայն` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամական միավոր ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն գումարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Ի դեպ, Համաշխարհային բանկն ուսումնասիրել է տնտեսապես և ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները, իրացման խոչընդոտները և միջոցառումներ առաջարկել` դրանք հաղթահարելու համար: Ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանը էներգախնայողության մեծ ներուժ ունի: Այն է` էներգախնայողության մեջ ներդրումները կարող են բերել տարեկան 1 ՏՎտ․ժ էլեկտրաէներգիայի խնայողության, որն էլ համարժեք է շուրջ 600 մլն խմ բնական գազի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր