211652_close_icon
views-count1531 դիտում article-date 09:15 31-08-2021

Երկարաժամկետ ներդրումները դեռ ռիսկային են ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում, «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Տնտեսությունը ոտքի հանելու համար ֆինանսական ներարկումներ են պետք։ Հասկանալի է, որ գումարների ներհոսքը նախապատրաստական լուրջ քայլեր է ենթադրում՝ այդ թվում եւ քաղաքական։ Դրսից բավարար չափով ներդրումներ չլինելու պարագայում հնարավորություն ունե՞նք ինքնուրույն ոտքի կանգնելու։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Այս փուլում երկարաժամկետ ներդրումները դեռ ռիսկային են ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում: Ներդրումների այլընտրանքային աղբյուրը՝ ներքին ներդրումներն են, ազգաբնակչության խնայողությունները, կազմակերպությունների ազատ ֆինանսական ռեսուրսները: Այդ միջոցները կապիտալի շուկայի միջոցով հնարավոր է ուղղել դեպի տնտեսության տարբեր ոլորտներ՝ վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար եւ, բնականաբար, նաեւ ներդրողներին եկամուտ ապահովելու պայմանով...»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր