2147 դիտում
11:21 26-11-2014
Գրանցվել է ջրի և հոսանքի խնայողության ռեկորդային ցուցանիշ
Հոկտեմբերը «Երեւան Ջուր» ՓԲԸ համար հանդիսացավ կայուն զարգացման ժամանակահատված: Առաջընթաց գրանցվեց գործունեության բոլոր ուղղություններով: Ընդ որում, ռեսուրսների շարունակական խնայողության պայմաններում: Իսկ ջրի եւ էլեկտրաէներգիայի տնտեսումը համակարգում ընդհանրապես հասավ անցած ութ տարիների համար ռեկորդային մակարդակի: Պայմանագրային պարտավորությունների մշտական կատարումը ընկերության կողմից, տնտեսական առողջացմանն ու ֆինանսական կայունացմանը զուգընթաց, վկայում է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու կառավարչի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին: Վթարները կամ շինարարությունը, ջրի սպառման ծավալների սեզոնային աճն ու սպասարկման որակին ներկայացվող պահանջների խստացումը լիովին տեղավորվում են ընկերության որդեգրած քաղաքականության շրջանակներում եւ այլեւս չեն կարող վերջինիս կայուն զարգացմանը խոչընդոտող հանգամանք հանդիսանալ: Այդ է վկայում նաեւ «Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեությունը հոկտեմբերին:
Անցած ամիս վթարով պայմանավորված 11 ժամով դադարեցվել է Գառնի-Երեւան մայրուղային ջրատարի աշխատանքը, ինչը որոշակի կենցաղային անհարմարություն է պատճառել սպառողներին: Իսկ ահա Արզնի-Երեւան թիվ 1, 2 մայրուղային ջրատարների կանգառը եղել է ավելի կարճատեւ ու սպառողների համար մնացել է աննկատ: Մինչդեռ կատարված աշխատանքը զգալի արդյունք է տվել: Մի տեղ վերացվել է վայրկյանում 30 լիտր ջրի կորուստ պատճառող վթար, ինչպես նաեւ վերատեղադրվել է միջանկյալ միացման վայրում գտնվող խոշոր կարգավորման փականը ու այդ կերպ բարձրացվել ջրատարի շահագործման հուսալիությունը: Իսկ մյուսում՝ ջրատարի աշխատանքի կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել անջատել մեկ պոմպ ու խնայել էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ վայրկյանում 120 լիտրով ավելացել ջրի մատակարարումը Երեւանին: Մյուս բոլոր մայրուղային ջրատարները շարունակել են անխափան ջուր մատակարարել մայրաքաղաքին:
Իսկ ներքաղաքային բաշխիչ ցանցում գոտիավորման, վերակառուցման կամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել են ամենուր: Օրինակ, Վարշավյան փողոցում ուսումնասիրվել է ջրամատակարարման ցանցը, կատարվել է չափումներ և հոսակորուստի որոնում: Պարզվել է, որ գործող ջրագծի վրա կառուցված մասնավոր տները խոչընդոտում են դրա շահագործումն ու վթարների վերացումը: Այդ պատճառով տվյալ ջրագիծը դուրս է բերվել շահագործումից, իսկ ջրամիացումները տեղափոխվել են նույն փողոցի մեկ այլ ջրագծի վրա: Նաեւ մասնավոր տնատիրություններից դուրս է բերվել եւ փողոցի դիտահորերում վերատեղադրվել 58 ջրաչափական հանգույց: Արդյունքում տնտեսվել է զգալի ջրաքանակ, ապամոնտաժվել է 300մ վթարված ջրագիծ ու 5 փական, ինչպես նաեւ տեղադրել մեկ նորը, կանոնավորել ճնշումը, բարելավել ջրամատակարարումն ու ապահովել ցանցի հուսալի շահագործումը: Նմանօրինակ աշխատանք է իրականացվել նաեւ Շենգավիթի մի քանի փողոցներում, Արտաշատի խճուղում, Պուշկինի 60 համարին հարակից տարածքում:
Մի շարք այլ վարերում աշխատանքը շարունակվել է: Մասնավորապես, Եղվարդի Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցների ջրագծի փոխարինումը և Մուրացան փողոցի ջրագծի անջատումը, Մուրացանի հին ջրագծից նոր ջրագծին բաժանորդների միացումների տեղափոխումը, ջրաչափական հորերի մոնտաժումը և ասֆալտապատումը, Խորեն Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 47 մանկապարտեզի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 35 մանկապարտեզի և Բաշինջաղյան 184 շենքի կոյուղագծերի վերակառուցումը, Տիչինայի փողոցի ջրագծերի շահագործման դադարեցումը, նոր ջրագծերի կառուցումը եւ կոյուղագծի վերակառուցումը, Սունդուկյան 1, Բաղրամյան 70 և Դեմիրճյան 31 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը, կոյուղու կոլեկտորի վթարային թողարկի կառուցումը Երևան-Սևան երկաթգծի մոտ, Բաբաջանյան 79-87 և Անդրանիկի 158 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը, Կոմիտասի 52, 54 շենքերի, Արղության 29 շենքի ջրագծերի և Արղության 40 շենքի կոյուղագծի վերակառուցումը:
Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 398 մետր մետաղական, 983 մետր պոլիէթիլենե ջրագիծ և 28 մետր կոյուղի, փոխարինվել` 635 մետր ջրագիծ և 35 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1555 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 635 ջրագծի վթար, 1979 կոյուղու վթար և 207 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 26 փական և 14 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 111 ջրաչափ, մաքրվել է 45 դիտահոր և 1867 անձրևընդունիչ:
Դրա շնորհիվ հոկտեմբերին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 71%-ը, 17-23,5 ժամ՝ 26%-ը, իսկ 12-17 ժամ՝ 3%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1545 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:
Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 400-ով և կազմել 357 602: Ջրի վաճառքը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 183 հազար մ3-ով, իսկ ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով՝ 0,5 մ3-ով եւ կազմել է 13,3 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 237 տարաբնույթ ակտ, որից 20-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հոկտեմբերին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0113511001416986500223658.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
14:25 10-02-2014
Թեմզայի ջրի մակարդակի բարձրացման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
1584 դիտում
13:40 01-04-2014
Իտալիայում գործազրկության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
17711 դիտում
21:41 03-10-2018
Մոսկվայում անձրևային եղանակի պատճառով խցանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»