211652_close_icon
views-count60002 դիտում article-date 19:14 29-09-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու ВАЗ 21150-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակի խճուղի-Գևորգ Չաուշ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Դավիթ Ասատրյանի վարած Range Rover մակնիշի 045 RR 45 համարանիշի, Երևանի բնակիչ, 46-ամյա Ավագ Ստեփանյանի վարած Hyundai մակնիշի 0125 Դ համարանիշի թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Կակոսյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 36 TՍ 821 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորին և վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Պարույր Մելքոնյանն ու Լյուդվիգ Օհանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Կակոսյանը ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր