Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Գորիսում գործող «Մինա» հյուրանոցային համալիրի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի տարածքում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս շենքի տանիքից իրեն ցած է նետել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ հյուրանոցային համալիրը պատկանում է Սյունիքի մարզում ճոպանուղի կառուցողներից մեկին, իսկ մահացածի անուն ազգանունը նշում էին որպես Անդրանիկ Շաղոյան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը այդ տեղեկությունը նույնպես պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: