6690 դիտում
07:43 01-10-2020
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ:
Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հայտարարել և լիցքաթափել սրված իրավիճակը։ «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
14:45 26-05-2021
Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
14719 դիտում
16:26 01-10-2020
Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ
Այս բաժնից
1072 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1477 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1276 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը