Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը:
«Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-ասված է հաղորդագրությունում: