21931 դիտում
08:16 03-10-2020
ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երեւանից դուրս չգնալ. հայտարարություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում անկարեւոր ուղեւորություններից:
«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երեւանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելք եւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:
Դեսպանատունը նաեւ հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետեւել տեղական լուրերին:
«ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը նաեւ կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից եւ հանրահավաքներից, ինչպես նաեւ իրազեկել ընկերներին եւ ընտանիքներին իրենց անվտանգության մասին:
Նմանատիպ նյութեր
814 դիտում
20:40 21-10-2023
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն օգնություն է փոխանցել Արցախից բռնահանված 50 ընտանիքի
Այս բաժնից
562 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
568 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան