11076 դիտում
21:56 03-10-2020
Արտասահմանյան լրագրողները գնդակոծության պատճառով չեն կարողանում հասնել Արցախ. News.am
Մի խումբ օտարերկրյա լրագրողներ չեն կարող Հայաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ` ճանապարհի վրա առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լրագրողներից մեկը:
«Մենք նախօրեին դուրս եկանք Երեւանից, սակայն ճանապարհին հայտնի դարձավ, որ ճանապարհը կրակահերթի տակ է, ռումբը հարվածել է ճանապարհի կամրջին: Ուստի ստիպված էին գիշերել Գորիսում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է լրագրողը:
Նրա խոսքով` խմբում ընդգրկված են լրագրողներ BBC-ից, SkyNews-ից եւ այլ լրատվամիջոցներից:
«Արցախ» տեղեկատվական կենտրոնը հաստատել է այս տեղեկությունը, հայտնում է News.am-ը:[url=https://news.am/arm/news/605828.html][/url]
«Նրանք (հակառակորդները) արդեն սկսել են կրակել մեծ ավտոբուսների վրա, «Մամուլ» գրությունը չի փրկում: Ուստի շատ վտանգավոր է: Դեռ պարզ չէ` հնարավոր կլինի արդյոք կազմակերպել նրանց անցումը»,- հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1258 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1096 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել