211652_close_icon
views-count38700 դիտում article-date 23:06 04-10-2020

Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ». News.am

Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ», այդ թվում` ներմուծում, ներդրումներ եւ զբոսաշրջություն` հայտարարելով, որ դա «յուրաքանչյուր սաուդցու պարտականությունն է», հաղորդում է Al Arabiya-ն: «Բոյկոտել թուրքական ամեն ինչը` լինի դա ներմուծման, ներդրման կամ զբոսաշրջության մակարդակում, դա յուրաքանչյուր սաուդցու` վաճառողի եւ սպառողի, պարտականությունն է` ի պատասխան Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքին մեր ղեկավարության, մեր երկրի եւ մեր քաղաքացիների նկատմամբ»,- գրել է ալ-Աջլանը Twitter-ում: Պարբերականը փոխանցում է, որ եթե այդ կոչը լսվի, դա կազդի հազարավոր թուրք արտահանողների վրա Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ընթացքում, հայտնում է [url=https://news.am/arm/news/605979.html?fbclid=IwAR2JkWIQrUfKQCPaSUHAwZN-sL1CQ0f_hsh7yRp9Vl7Cr6z_8nqNmO8eJ78]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր