118444 դիտում
21:30 05-10-2020
Իրենք բլեֆ են անում. Կոմանդոսը՝ Մատաղիսն ու Թալիշը «հանձնելու» մասին. Armlur.am
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը [url=https://armlur.am/1048478/?fbclid=IwAR0ARbZTt36seIZ3878jLTnHxzvXuIkUwsBnodPi6xh30XFEsEOCXrMNoxA]Armlur.am[/url]-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Երեւանում է, ջոկատներ են պատրաստում, պարապմունքներ են կատարում ու առաջնագիծ են ուղարկում իրենց ջոկատին: Կոմանդոսը հայտարարեց, որ չնայած Արցախում ընթացող պատերազմը դժվար է, բայց մենք հաջողություններ ունենք:
[url=https://armlur.am/1048478/?fbclid=IwAR0ARbZTt36seIZ3878jLTnHxzvXuIkUwsBnodPi6xh30XFEsEOCXrMNoxA]Armlur.am[/url]-ի դիտարկմանը, թե հակառակորդը հայտարարում է՝ Մատաղիսն ու Թալիշն իրենք գրավել են, Կոմանդոսը հայտարարեց, որ դրանք սուտ տեղեկություններ են: «Հենց նոր առաջնագծից մեր բուժքույրն է հետ եկել, մեզ հետ է հանդիպում, ուզում եք իմանալ, որ Մատաղիսը մեր ձեռքն է, ընտեղ թուրքերը չեն էլ մտել, իրենք բլեֆ են անում՝ Բաքուն բլեֆներ է անում, խաբում է իր ժողովրդին, թե գրավել են: Մատաղիսը մեր ձեռքն ա, այնտեղից նոր են մեր ընկերները վերադարձել»,-հայտարարեց Կոմանդոսը:
Ինչ վերաբերում է Թալիշին, ապա մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ինչ հայտարարում են, դրանք իրականության հետ կապ չունեն. «Թուրքերը չեն կարող այնտեղ մտնել, ադրբեջանը ուզում է իր ժողովրդին ասի, որ իրենք ինչ-որ բան են վերցրել, բայց դա այդպես չէ՝ Մատաղիսն էլ, Թալիշն էլ մերն է»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2128 դիտում
19:50 25-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (27.10.2024 թ․)