211652_close_icon
views-count7330 դիտում article-date 19:37 06-10-2020

Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը. Արցախի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կիսվելով Արցախից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութով: «Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»,- գրել է Արցախի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր