772 դիտում
15:11 07-10-2020
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ: Իր բարեմաղթանքները հղելով՝ նախարարն ընդգծել է, որ գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը:
«Սիրելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը՝ մաղթելով առողջություն, խաղաղ երկինք, բոլոր մարտահրավերներին դիմակայելու կամք և հաստատակամություն:
Առաջին գրադարանները հիմնել են Մաշտոցը և նրա աշակերտները, և ցայսօր դրանք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը` կենսունակ պահել հասարակության պատմական, տեղեկատվական, մշակութային, կրթական գործունեությունը: Գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը: Եվ հենց այդ զենքն է մեզ ամուր դարձնում և օգնում հաղթանակել պատերազմում: Այսօր դրա ապացույցն ապաստարանում դաս սերտող մեր աշակերտներն են:
Այս տարի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Հայաստանում գրադարանները ժամանակավորապես փակվեցին, սակայն դա չխանգարեց ընթերցողների հետ շուրջօրյա կապին: Իրավիճակը նոր գործիքակազմերի ներդրման հրամայական առաջ բերեց՝ ընդգծելով գրավոր ժառանգության պահպանման նոր՝ էլեկտրոնային գրադարանների հարստացման և զարգացման օրախնդիրը:
Մեր ժողովրդի համար այս վճռորոշ ժամին ի լուր աշխարհի հայտարարում ենք՝ 21-րդ դարում, ինչպես և միշտ, գերադասելու ենք գիրքն ու գիտելիքը, և ի հեճուկս քոչվորների՝ հաղթելու ենք»,-իր ուղերձում նշել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
681 դիտում
12:17 07-10-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ
1978 դիտում
15:29 07-10-2022
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանավարի օրվա առիթով
1042 դիտում
17:31 29-04-2023
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»