15815 դիտում
15:48 07-10-2020
Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան երբևէ Ծառուկյանը լինելու է Արցախի և հայոց բանակի կողքին.Ա.Ծառուկյան
-Պարոն Ծառուկյան, Վերաքննիչ դատարանն այսօր ժամը 12:00-ին պետք է հրապարակեր Գագիկ Ծառուկյանի գործի մասով որոշումը, սակայն որոշման հրապարակումը հետաձգվել է մինչև ժամը 18:00-ը:
Ինչպես կմեկնաբանեք այս փաստը:
-Ինչպես ես, այնպես էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության տասնյակ հազարավոր ներկայացուցիչներն այսօր սրտատրոփ սպասում էին պրն. Ծառուկյանի վերաբերյալ դատարանի որոշմանը:
Ցավոք, որոշման հրապարակումը հետաձգվել է:
Որոշման հրապարակման ձգձգման դրդապատճառների վերաբերյալ ես իհարկե ունեմ իմ ենթադրությունները, որոնց այս պահին դեռ չեմ անդրադառնա: Հույս ունեմ, որ մեր երկրում արդարադատության համակարգը ի զորու իրականացնել իրեն վերապահված գործառույթները և այսօր կկայացվի և կհրապարակվի արդարացի որոշում:
-Պրն. Ծառուկյան, այս օրերին շատ է խոսվում, որ ազատության մեջ գտնվելով ԲՀԿ նախագահը կարող է օգուտ տալ Արցախին և Հայաստանին: Ձեր կարծիքով ինչպես է դա դրսևորվելու:
-Անկեղծորեն պրն. Ծառուկյանի անունից չեմ կարող ասել, թե հատկապես ինչ ծավալի և ինչ ուղղվածության աջակցություն է լինելու, սակայն, որ լինելու է՝ դրանում կասկած չունեմ:
Պրն. Ծառուկյանի հայրենասիրությունը և հոգածությունը Արցախի հանդեպ մշտապես դրսևորվել է, և ես վստահ եմ, որ մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան երբևէ պրն. Ծառուկյանը լինելու է Արցախի և հայոց բանակի կողքին:
Ես վստահ եմ, որ սա ոչ միայն իմ, մեր կուսակիցների, մեր համակիրների կարծիքն է, այլ նաև մեր ազգաբնակչության այն հատվածի, սփյուռքի մեր այն հայրենակիցների կարծիքն է, ովքեր գտնում են, որ այսօր միայն մեր համախմբվածությամբ, համերաշխությամբ, միասնականությամբ կարող ենք դիմակայել հայրենիքին պատուհասած արհավիրքին և հասնել բաղձալի հաղթանակի:
Ես ուզում եմ հավատալ, որ այդ հաղթանակին հասնելու համար
յուրաքանչյուր ոք անում և անելու է իրենից կախված ամեն բան, հակառակ դեպքում չարված քայլերի համար մենք շատ թանկ գին ենք վճարելու:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
10:37 28-01-2024
Հայոց բանակի ուսերին էր ընկել և շարունակում է մնալ մեր երկրի պաշտպանության դժվարին բեռը․ Ավետիք Չալաբյան
6788 դիտում
19:52 15-05-2018
Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է․ Փաշինյանին շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետը
7558 դիտում
22:29 15-06-2018
Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Լաքոտին
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)