609 դիտում
16:05 07-10-2020
ՄԻԵԴ-ն իր որոշմամբ փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը բավարարել է միայն Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 7-ի ասուլիսում:
«Փաստացի մեր ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը: Դատարանը նման քայլի գնացել է Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա, այլ ապացույց չի եղել դատարանի տրամադրության տակ: Ակնհայտ է, որ այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է: Եվ, բնականաբար, կա այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ»,-ասաց Կիրակոսյանը:
Նրա կարծիքով՝ սա կարևոր քայլ է նաև հետագա ընդհանուր գործի տրամաբանության մեջ:
«Իսկ վճռի մասին կարող ենք խոսել, երբ հիմնական գանգատ կներկայացնենք: Ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված մենք դեռ հիմնական գանգատ չենք ներկայացրել»,-նշեց Կիրակոսյանը:
Նա կարծում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է գործիք հանդիսանալ այլ ԵԽ անդամների համար՝ հղում կատարելու այս որոշմանը և այս որոշումը ֆիքսելով՝ Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:
Կիրակոսյանը նաև նշեց, որ ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ են ներկայացնում ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել: Դատարանը վերահաստատել է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց:
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
22:05 18-12-2020
Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․ Եղիշե Կիրակոսյան
1610 դիտում
13:43 21-10-2021
Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
679 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը