211652_close_icon
views-count8167 դիտում article-date 22:30 07-10-2020

Ադրբեջանի հետ սահմանային վրացական գյուղերում երկու անօդաչու է ընկել

[url=https://www.tert.am/am/news/2020/10/07/georgia/3416263]Tert.am[/url]-ը գրում է. Առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող վրացական Կախեթի շրջանի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը: «Հոկտեմբերի 7-ին մոտ 18:35-ի դրությամբ և 18:45-ի դրությամբ ներքին գործերի նախարարություն տեղեկություն է ստացվել Ուդաբնո և Սանավարդո գյուղերում երկու անօդաչուների ընկնելու մասին: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նախարարությունից հայտնել են, որ դեպքերի վայրում փորձագետներ են աշխատում, որոնք պարզելու են կատարվածի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր