Առաջնագծում զոհվել է ՖԱՖ անդամ Արիս Ստեփանյանը
Արցախյան առաջնագծում զոհվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանը: Նա կամավոր էր մեկնել Արցախ: Այս մասին հաղորդում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը։
Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց մեր Ֆաֆական ընկեր Արիս Ստեփանյանը: Նա առաջին իսկ օրը արձագանքեց հայրենի սահմանների պաշտպանության կոչին և որպես կամավոր մեկնեց Արցախ:
Անսահման եռանդը, աշխատասիրությունն ու միայն դրականն են նկարագրում ամենաջիգյարով ֆաֆականին:
Փառքդ հավե՜րժ, եղբա՜յր, դասվեցիր սուրբ հողի հերոսների շարքին և հավերժացար մեր սրտերում:
Պատիվ ունենք մարզադաշտում ու դրանից դուրս իրար հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար», - գրում է ՖԱՖ-ը ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց...
Опубликовано First Armenian Front /FAF ultras/ Суббота, 10 октября 2020 г.