Հայ զինվորները աղոթքով են մեկնում առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան ազատամարտին մասնակցող մեր բոլոր զինվորների, սպաների, հրամանատարների համար հավատքն առ Աստված նրանց ուժ ու կորով է տալիս առաջնագիծ մեկնելիս:
Մեր զինվորները մինչև առաջնագիծ մեկնելը պարտադիր այցելում են եկեղեցի և «Հայր մեր» տերունական աղոթքով Աստծո օրհնությունը խնդրում: Սա մեր հազարամյա պատմության մեջ՝ դարերից եկող ավանդույթ է, որը սրբորեն պահպանվում է:
Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը շատ լավ հասկանում են, թե հավատքը ինչպիսի նշանակություն ունի մեր զինվորի համար, այդ իսկ պատճառով թիրախավորում են հայկական եկեղեցիները, մասնավորապես՝ թշնամին հրթիռակոծել և վնասել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:
Ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչպես են մեր հերոս, առյուծ ու արծիվ զինվորները 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եկեղեցում Տերունական աղոթքով ճանապարհվում առաջնագիծ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի