1964 դիտում
10:48 15-10-2020
Պոմպեոն՝ Արցախյան հակամարտության մասին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոկտեմբերի 14-ին պատասխանել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին հարցին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5621437.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.
«Չեմ ուզում ծավալվել այն երկխոսությունների մասին, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Այս կապակցությամբ ես հենց այսօր առավոտյան կարճ զրույց եմ ունեցել նախագահ Թրամփի հետ: Մենք հետեւում ենք զարգացումներին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Մենք միացել ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի երկրներին՝ հորդորելով դադարեցնել կրակը որպես հակամարտության կարգավորման սկիզբ: Մենք հետևում ենք հաղորդումներին քաղաքացիական բնակչության շրջանում մահերի մասին: Արձանագրել ենք, թե ինչպես է Թուրքիան սկսել ուժեղացնել Ադրբեջանը: Մենք հորդորել ենք յուրաքանչյուր միջազգային խաղացողի զերծ մնալ ներգրավումից տարածաշրջանում և չշարունակել խնդիրներ ստեղծել: Եվ մենք աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը ՝ փորձելով հասնել այն արդյունքին, ըստ որի կդադարի կրակը և խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա: Մեր դիրքրորոշումը բավականին պարզ է: Մենք կենտրոնացած ենք դրա վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ենք տարել, որոնք, իմ կարծիքով, մեծացնում են իմ նշած նպատակներին հասնելու հավանականությունը»։
Նմանատիպ նյութեր
6230 դիտում
08:50 24-05-2018
Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Ամերիկայի ձայն»
2951 դիտում
08:39 24-10-2020
Պոմպեոն կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և պաշտպանել խաղաղ ազգաբնակչությանը․ «Ամերիկայի ձայն»
3102 դիտում
09:13 25-10-2018
Վաշինգտոնը լրջորեն հետաքրքրված է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում․ Բոլթոն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
937 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»