211652_close_icon
views-count5661 դիտում article-date 20:40 15-10-2020

Բանակ գնալիս ասաց՝ ձեր պահապան հրեշտակն եմ․ մտերիմները՝ առաջնագծում զոհված Հայկի մասին

Սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված Հայկ Սահակյանը զինակից ընկերոջ հետ փորձել է օգնել գրադի հարվածից փլուզված պատի տակ մնացած ընկերոջը, երբ եղել է հաջորդ հարվածը․ Հայկն ու մյուս ընկերը մարմնով պահել են պատի տակ մնացած ընկերոջը ու իրենց կյանքի գնով փրկել նրան։ «Հայկը շատ մեծ սիրտ ուներ։ Միշտ ձեռք էր մեկնում անօգնական մարդկանց, բակի բոլոր շներին և կատուներին կերակրում էր։ Դպրոցական տարիներին, երբ գումար էին տալիս ընդմիջման համար, այդ գումարը տնտեսում և նվերներ էր գնում մտերիմների համար։ Հայկս սիրում էր, երբ իր կողքին ամեն բան խաղաղ էր և ներդաշնակ», - [url=https://news.am/arm/news/608082.html?fbclid=IwAR0SOcgsZ6UuR5y5ifofTkqtLgbFH_2FhOaSXFX_kuvYIJLWPtU7GwDd6y0]NEWS.am[/url]-ի հետ զրույցում պատմեց Հայկի մորեղբայրը՝ Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Հայկն աչքի էր ընկնում վերլուծական մտածողությամբ, սիրում էր երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա: Ինքնուրույն պարապելով՝ ընդունվել էր համալսարան. ապագա ինժեներ էր։ Շատ հետաքրքրություններ ուներ․ ջութակ էր նվագում, երգում, մասնակցում մյուզիքլների, բասկետբոլ էր խաղում։ Վերջին անգամ Հայկը խոսել է պապիկի հետ, վստահեցրել է՝ անպայման հաղթելու ենք և խնդրել է եղբորը՝ Գևորգին, հանկարծ չթողնեն՝ ռազմաճակատ մեկնել, որովհետև Գևորգը շուտով բալիկ է ունենալու։ Դեռ մանկուց երկու եղբայր որոշել էին՝ երբ Գևորգը որդի ունենա, անունը Հայկ է դնելու, Հայկն էլ իր որդունը՝ Գևորգ։ «Հայկն իր ամբողջ կյանքում միայն մեկին է սիրել։ Հայկը և Լուիզան համադասարանցիներ էին։ Հայկն այնքան ժպիտով ու ջերմությամբ էր խոսում ընկերուհու մասին։ Նրա աչքերի փայլն անգամ ամեն ինչ պատմում էր, եթե ինքը չխոսեր։ Շատ ուրախ եմ, որ հասցրեց սիրել», -ավելացրեց Արմեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայկը վերադառնալուց անմիջապես հետո պատրատվում էր նշանադրվել։ Հայկի ընկերուհին՝ Լուիզա Թադեւոսյանը ֆեյսբուքյան էջում նրա մասին գրել է․ «Հայկս ծառայության գնալիս ասեց. -Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ: Տենց էլ եղավ, դարձավ մեր պահապան հրեշտակը: Դեռ պատերազմի առաջին օրն էր,անընդհատ զանգում էր, ասում էր կյանքս մի անհանգստացի սաղ տոչնիա, քեզ լավ նայի, նստի շորերը ընտրի, պատվիրի, որ հասցնենք,(հոկտեմբերի 25ին Հայկիս ընկերոջ նշանդրեքն էր:Քավորը Հայկն էր լինելու) քեզ շատ եմ սիրում, կզանգեմ: Ամեն օր զանգում էր, շատ ուրախ ու հանգիստ էր խոսում, եթե իրեն չճանաչեի կմտածեի, թե ապահով վայրում թաքնված է:Միայն ասում էր, որ հիշեմ, թե ինչքան շատ է ինձ սիրում, միայն դա էր կրկնում, երբ խնդրում էի խոստանալ, որ հետ կգա, մերժում էր, ասում էր,որ խոստանալ չի կարող: Հայկի եղբոր ընկերները գնացել էին Հադրութ` Հայկի մոտ, զանգել տանեցիներին ասել էին, որ բոլորը Հայկի ու իր հետ եղած 6 զինվորների մասին են խոսում, թե ոնց են առաջնագծում կռվում, առաջ գնում, մինչդեռ շատերը փախնում էին:Մեծ հպարտության հետ մեկտեղ խոր անհանգստություն էր:Ախր մեզ ասում էր ստեղ բան չկա, նորմալա, հաց եմ ուտում քնեմ, բան չկա անելու: Վերջին խոսակցության ժամանակ խոստացավ, որ հետ կգա, ասում էր, որ երբեք չմոռանամ, թե ինչքան է ինձ սիրում, ինձ լավ նայեմ, հոգ տանեմ իմ մասին, մինչև ինքը գա:Խնդրել էր, որ գնամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու 3 հատ մոմ վառեմ, արել էի: Ընկերների հետ խոսելիս էլ ասել էր, որ ինքը կանգնած է առաջնագծում, որ ընկերներն էստեղ անեն ամեն բան իրենց նպատակներին հասնելու համար: Պատերազմի հինգերորդ օրը(Հոկտեմբերի 1) Հայկս զոհվեց: 3 ընկեր էին, առաջին գռադից պատը փլվել էր ընկերոջ վրա, վազել է, որ հանի ընկերոջը, մյուս ընկերն էլ իր հետևից, գցել են երկրորդ գռադը, Հայկս մյուս ընկերոջ հետ մարմնով պահել է պատի տակ մնացած ընկերոջը, իրենք զոհվել են, իսկ վիրավոր ընկերը Հայկի հոգեհանգստի ժամանակ բացել է աչքերը, չնայած որ վիճակը շատ ծանր էր: Հոգուս խորքում որքան էլ նեղացած լինեմ, աննկարագրելի հպարտ եմ, ես վստահ եմ, որ ինքը դրախտում իրեն արժանի արքայությունն է վայելում: Հայկս աննկարագրելի հոգատար էր, ուշադիր, կյանքով լի, ունեինք բազում նպատակներ ու երազանքներ, մեր նշանդրեքն էինք պլանավորում: 4 ամիս էր մնացել, մեզ թվում էր, որ սա մեր վերջին փորձությունն է, 4 ամիս անց պիտի լինեինք ամենաերջանիկը: Ամեն օր ապրում էինք այն սպասումով,որ շուտով կվերջացներ ծառայությունը ու էլ ոչինչ մեզ չէր խանգարի: Հայկն ինձ համար ամենինչ է արել, ամենինչ, իր կողքին ես ամենաերջանիկն ու բախտավորն եմ եղել: Վստահ եմ, հիմա ամեն բան անում է, պատրաստում է, որ երբ գնամ իր մոտ,վերջապես միասին լինենք ու էլ ոչինչ չխանգարի մեզ: Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ հենց ինձ ես ընտրել, որ ունեցել եմ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունը: Սիրում եմ քեզ, ավելի շատ, քան երբևէ....»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայկս ծառայության գնալիս ասեց. -Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ: Տենց էլ եղավ, դարձավ մեր պահապան հրեշտակը: Դեռ պատերազմի...

Опубликовано Luiz Tadevosyan Среда, 14 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր