Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Հայաստան
Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»,- գրել է նա ու կից Տաթևիկ Ռևազյանի հետ լուսանկար հրապարակել: