108015 դիտում
12:29 21-10-2020
Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: «[url=https://armenpress.am/arm/news/1032274.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Ընդ որում, վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ասաց Պողոսյանը:
Հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:
Առաջարկվում է վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:
Նմանատիպ նյութեր
31707 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
22525 դիտում
13:45 07-04-2016
«Հայբիզնեսբանկ»-ը զրոյացրել է վերջին օրերին զոհված ազատամարտիկների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները
5384 դիտում
23:12 09-08-2018
2015 և 2016թթ․ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հատուցումներ կտրամադրվեն
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»