16716 դիտում
09:08 24-10-2020
Օսա ԱԿ֊ից հզոր տեխնիկա էլ ունենք, բայց եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս, պրոբլեմ է, դրանք դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում այդ խնդիրը կա. Արծրուն Հովհաննիսյան.tert.am
Հսկայական քանակի, տարբեր ուղղություններով, տարբեր էշելոնով, տարբեր չափի ու մինչև 1000֊ի հասնող անօդաչու թռչող սարքերի խոցումը խնդիր է և ոչ միայն հայկական բանակի համար։ Այս մասին այսօր «Թիվ 5» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հաղորդավար Ագնեսա Խամոյանի հարցին, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնում էր, որ Օսա ԱԿ համալիրի ձեռքբերումն անխոցելի է դարձնում ՀՀ սահմանները, այդ դեպքում ինչպես ԱԹՍ֊ները հասան Կոտայքի մարզ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ավելի հզոր տեխնիկա էլ կա, օրինակ Ս300 ավելի հզոր է, և ՀՕՊ համակարգերից ցանկացածը միտված է անխոցելի դարձնել օդային սահմանները:
«Սակայն պարզվոմ է, որ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ֊ների դիմաց պայքարելը, մենք չորս֊ հինգ բաղադրիչի հակաօդային պաշտպանության միավոր ունենք, բայց դա խնդիր է շատ երկրների համար։ Օդային հարձակման դոկտրինաներում գրված է, որ առաջին ալիքով պետք է ՀՕՊ֊ը հանել շարքից, հիմա եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս տաբեր ուղղությամբ ու էշելոններով, դժվար է։ Ես դա եմ ասում, ԱԹՍ֊ ները դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում ունեն դրա խնդիրը»։
ՍՈՒ֊30֊ի մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց նշանակությամբ դրանք կիրառվում են, բայց չբացեց խաղաքարտերը. «Դա բարդ զինատեսակ է, և դրա յուրացման փուլ գոյություն ունի, և դա հայ մասնագետների մոտ ուսումնասիրման փուլում է, դա ահռելի մարտական պոտենցիալ ունի, բայց դրա փորձը պետք է ունենալ։ Մեր բանակում ավելի բարդ համակարգ, քան Սու֊30֊ը, այսօր չկա»:
Դիտարկմանը, թե փաստացի այս պատերազմին 80-ականների ու 60-ականների զենքերն են օգտագործվել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ ռուսական, ամերիկյան զինատեսաների մեծամասնությունը ութսունականների զինատեսակներ են, մերը` նույնպես, իդեալում պետք է ունենալ 2000֊ականների զինատեսակ, բայց նախ դա թանկ է, և երկրորդ` իմաստ չունի, Դ30֊ը կրակում է, 60֊ականների է, բայց իր խնդիրը լուծում է»։
Հարցին՝ սպասելի էր, թե ոչ այս հարձակումը, հետախուզությունն ինչպես է աշխատել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` փայլուն է աշխատել. «Բայց պետք չէ կարծել, թե սպասելի լինելը ենթադրում է հակառակորդի բոլոր քայլերն իմանալ։ Լավ պատկերացրեք. մոտ 150 000 զորախումբ է եղել բաժանված հիմնակում երեք հարվածային բռունցքի,և այս մեքենան սկսել է գործի դրվել, ու այդ մեքենան կանգնեցվել է երրորդ֊չորրորդ օրը, հետո կատարել է վերափոխումներ, մենք հանկարծակիի չենք եկել»:
Հարցին, թե կա տարբերակ ռազմական ճանապարհով պատերազմը դադարեցնելու, թե դիվանագիտական տարբերակով է կանգնեցվելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի մտքում առաջին հերթին ռազմական ճանապարհն է։
Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե «հաղթելու ենք» գրելով ինչ է պատկերացնում, ասաց, որ իր պատկերացմամբ` առաջին հերթին հակառակորդը չի հասնելու Արցախի լիարժեք գրավմանը:
Նա հավելեց, որ հաղթանակի մասին իր պատկերացումները կարող են չհամընկնել հայկական երկու պետությունների, ամբողջ հայ ժողովրդի պատկերացումների հետ, և որ նա միայն իր տեսակետը կարող է ասել։
Ճշտող հարցին՝ մասամբ կարո՞ղ է հասնել, նա պատասխանեց. «Այն ինչ-որ մենք պատկերացնում ենք, ինչ-որ տարածքներ դա կարող է լինել, բայց այդ տարածքների պահելը իր ձեռքում մինչև պատերազմի վերջին օրը որևէ կերպ իր համար հաղթանակ չի նշանակում. «Երկրորդը, առանց խաղաքարտերը բացելու ասեմ՝ ով ասա՞ց, որ մենք այլ տարածք չենք վերցնելու այդ տարծքի փոխարեն: Սա է իմ պատեկարցրած բանաձևը: Սրա մեջ կարող է տեղավորվել Արցախի՝ որպես պետական սուբյեկտ աշխարհի ճանաչումը, սրա մեջ կարող է տեղավորվել Ադրբեջանի ԶՈւ-երի պոտենցիալի ջարդելը, և բազում այլ բաղադրիչներ»:
Հովհաննիսյանը նշեց, որ հաճախ են իրենց մեղադրում, թե Թալիշը վաղուց նրանց ձեռքում է, ինչու չեն ասում:
«Հիմա ես որպես օրինակ եմ ասում, դա մի ընդունեք որպես վերջնական փաստ, եթե ես ելնեմ, ենթադրենք, ասեմ՝ ժողովուրր ջան, երեկ մեր դիվերսիոն խումբը մտել է Թալիշ ու նրանց 7 տանկ է խոցել, և իրենք վերահսկողությունը 4 ժամով կորցրել են, հետո նպատակահարմարությունից չելնելով մենք նահաջել ենք, դուրս ենք եկել, հիմա իրենք ամբողջական վերհսկողություն ունե՞ն Թալիշում, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Տեղեր կան, որ գնացել նստել ենք ու չենք աղմկում այդ մասին, որովհետև եթե ամղկեցինք, ժողովրդի ասած, իրենք թասիբից ելնելով այդ վայրի վրա սկսելու են աշխատել»:
Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր կողմ ունի 2000-ական զոհ Հովհաննիսյանը նշեց. «Չէ, Պուտինի ասածն ուղիղ իմաստով պետք չէ ընդունել, մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից, բայց վերջնական թիվ մենք հիմա չենք կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ»:
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
10:43 25-06-2022
Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում. Բաբկեն Պիպոյան․ «Փաստ»
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN