2017 դիտում
10:01 27-10-2020
Հարվածի տակ են ֆրանսիական արժեքները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մահմեդականները տեսնում են թույլ սրտով հասարակություն, որը կարող է միայն երթեր կազմակերպել, մոմեր վառել ու գոչել. «Դուք չեք ստանա իմ ատելությունը»: Բայց չպետք է մոռանալ, որ իսլամն ու Եվրոպան անվերջ կռվել են 13 դար: Ֆրանսիայի իշխանությունները հույս ունեին հարգանք ստանալ «միասին ապրելու» մոդելի միջոցով, որի կողմնակիցները պատկերացրել ու պատկերացնում են, որ պատմական ֆրանսիական ազգի ցանկացած հետքի վերացումը, ձուլման պահանջից հրաժարումը, սեփական ավանդությունների առավելությունների վերացումը, հավասար վերաբերմունքը բոլոր մշակույթների նկատմամբ և «ողջամիտ փոխզիջումներով» օրենքների «մեծահոգի» կիրառումը հնարավորություն կտան, որ արտասահմանցիներն իրենց «մեկուսացված չզգան»: Այս ամենը պետք է նպաստեր նրանց ինտեգրմանը ֆրանսիական հասարակությանը:
Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. ինչու ընդունել հասարակության մոդել, որը նույնիսկ նրա անմիջական ժառանգները չեն ցանկանում պաշտպանել: Ինչո՞ւ հրաժարվել հին ուղեցույցներից, եթե նոր հասարակությունը չի ցանկանում հաստատել իրենը, չի ընդունում սեփական յուրահատկությունը և արժեքները:
Հանդուրժողականության դրոշի ներքո բազմամշակութայնությունը միայն խեղդում է հերթական ազատությունը՝ խոսքի ու կարծիքի ազատությունը: Այն արդեն խաթարել է տեղաշարժի ազատությունը բռնության և անապահովության աճով, ինչպես նաև կրթության ազատությունը՝ արգելելով տնային ուսուցումը և կիրառելով միասնական քաղաքականություն մասնավոր բոլոր դպրոցների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
13:56 29-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները. ԱՆ
1284 դիտում
16:12 02-07-2014
Մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ. Արմեն Ռուստամյան
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»