211652_close_icon
views-count4042 դիտում article-date 16:32 29-10-2020

Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյանը կոչ է անում ճանաչել Արցախը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը: Նա հաշթագով կոչ է արել ճանաչել Արցախը:

Նմանատիպ նյութեր