8702 դիտում
22:39 29-10-2020
«Բերձորից մինչև Արաքսի ափ եղել են որոշակի մարտական գործողություններ. մեր զինված ուժերն ունեցել են դիրքերի բարելավում». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ:
Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Բացի դրանից, Մարտունիի և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերին հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները:
Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի ու հարակից բլուրների տարածքում, ինչպես նաև անտառային զանգվածներում:
Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, և դրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների որոշակի մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,-նշեց նա:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
13:01 20-03-2021
Տեսահուշ: Հարցազրույց պոլսահայ ամուսինների՝ բժիշկ Հերմոն Արաքսի և ուսուցչուհի Ռիտա-Շուշան Արաքսի հետ
7097 դիտում
17:50 08-10-2020
Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, իսկ հակառակորդը ապատեղեկատվություն է տարածում․ Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
835 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
976 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1189 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ