8210 դիտում
10:53 30-10-2020
Պատժի խստացումը հարցի լուծում չէ. առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:
Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, որ պատժի խստացումը չի բերում հանցագործությունների նվազեցման: «Որպես պատժի տեսակ ամենախիստ պատիժը մահապատիժն է, և պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառվում է, չի բերում այն հանցագործությունների նվազեցմանը, որոնց դեպքում նախատեսված է մահապատիժ»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իհարկե կարող են ասել, որ ռազմական դրության պայմաններում, արտակարգ պայմաններում արտակարգ միջոցառումներ պետք են, կան հանցավոր արարքներ, որոնց ռազմական դրության պայմաններում պետք է ավելի խիստ մոտենալ։ Մասնավորապես անվտանգության նկատառումներից, ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում արտակարգ միջոցառումները չպետք է լինեն միայն իրավական բնույթի։ Շատ կարևոր են գաղափարի շուրջ համախմբելուն ուղղված գործողությունները։
Այս խստացումները, իհարկե, իրավիճակով են պայմանավորված, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա»։
Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է սոցիալական աջակցությունը, այլ արտոնություններն ու երաշխիքները։ Շատ կարևոր է, որ պահպանվում է պատերազմին մասնակցողի աշխատավարձը։
Սաքունցի խոսքով՝ սա նպաստում է կամավորականների մոբիլիզացիային, քանի որ եթե նրա ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվում են, նա հանգիստ է լինում և առանց վարանելու կարող է մեկնել առաջնագիծ։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ և ճանապահ չէ։ Առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2341 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»