211652_close_icon
views-count360 դիտում article-date 08:59 31-10-2020

Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։ Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք և մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում և ենթակառուցվածքների ոչնչացման»։ Սակայն Մագիլանոն երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչև այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որպեսզի հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի և կքվեարկվի առաջիկա օրերին», -նշեց նա»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր