211652_close_icon
views-count1892 դիտում article-date 14:54 05-11-2020

Կանոններ՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու համար. իրազեկում է ԱԱՏՄ-ն

Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանվել են առանձին նորմեր։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Մասնավորապես, առանձնացվել են որոշ կետեր. Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ, որոնք կպարունակեն ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն5 մետր սոցիալական հեռավորություն Աշխատատեղերում պետք է տեղադրված լինեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում: ԱԱՏՄ-ից հայտնում են, որ նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը նաև հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի հայրենակիցները: «Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Նմանատիպ նյութեր