3852 դիտում
09:37 06-11-2020
Արցախում պատերազմի սկզբից ի վեր՝ Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի Գեղարքունիքի մարզում ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից միանգամից 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Ակունք գյուղի տարածքում, մեկը՝ Շատջրեք գյուղի, երկուսն էլ՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում:
Արցախում պատերազմի սկզբից ի վեր սա Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանց մեջ եղել են և՛ հետախուզական բնույթի, և՛ հարվածային ԱԹՍ-ներ:
Թե ինչով է պայմանավորված Գեղարքունքի նկատմամբ թշնամու այդքան մեծ «ուշադրությունն» ու հետաքրքրասիրությունը՝ ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը պատասխանում է. «Սահմանամերձ մարզ է և նաև Արցախ գնացող ճանապարհ ունի, ինչն է էլ, կարծում եմ, ուզում են անընդհատ հսկողության տակ պահել»:
Սանոսյանի խոսքով՝ մարզի բնակիչներն այս ընթացքում հարմարվել են ԱԹՍ-ներ տեսնելուն և դրանց ձայնը գլխավերևում լսելուն: Շատ դեպքերում իրենք են ահազանգում համապատասխան մարմիններին:
«Իհարկե առաջին օրերին որոշակի անհանգստություն, խուճապ կար: Ժամանակի ընթացքում երևի հարմարվեցին մեր բնակիչները և բավական լավ համագործակցում են մեր տարբեր կառույցների հետ: Այսինքն` լինում է, որ մեր ՀՕՊ-ն է դա տեսնում և վնասազերծում, լինում է, որ բնակիչներն են տեսնում և տեղյակ պահում: Երբ որ նկատում են, ահազանգում են և համապատասխան միջոցները ձեռնարկվում են»,- ընդգծեց մարզպետը՝ վստահեցնելով, որ բոլոր այն օրերին, երբ մարզում ԱԹՍ է հայտնաբերվել, այդ օրերին ոստիկանությունում կամ այլ ծառայություններում բնակիչներից եղել է ահազանգ»:
[b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2197 դիտում
10:22 19-07-2020
Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր 3-րդ անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
1556 դիտում
14:51 30-11-2022
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան ունի ավելի քան 120 000 զոհ. Եվրահանձնաժողովի ղեկավար
847 դիտում
17:25 23-05-2023
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 8895 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Այս բաժնից
919 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»