578 դիտում
09:10 07-11-2020
Երբ կգումարվի Անվտանգության խորհրդի նիստ. պատգամավորները սպասում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պետք է խորհրդի նիստում քննարկեին Արցախում ընթացող պատերազմական դրությունը: Ավելին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կան փակ տեղեկություններ, որոնք իրենք ցանկանում են ճշտել, ինչը հնարավոր չէ առօրեայում խոսել, հարցեր ուղղել. դա հնարավոր է անել անվտանգության խորհրդի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խմբակցությունները սպասում են, թե երբ է հայրենի կառավարությունն արձագանքելու իրենց դիմումին: Արդեն մոտ 10 օր է անցել դիմումի ներկայացրած օրվանից, ու որևէ արձագանք չկա՝ չնայած այն բանին, որ խմբակցության ղեկավարները նշել էին, որ պետք է հրատապ նիստ հրավիրել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե իրենց դիմումն ինչ ընթացք է ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ որևէ արձագանք չեն ստացել: Մենք փորձեցինք ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանից պարզել, թե ինչ որոշում կա՝ դիմումի հետ կապված, սակայն Գևորգյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
970 դիտում
20:37 23-07-2023
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարվի
1146 դիտում
15:27 28-08-2014
ԵԱՀԿ-ում այսօր նիստ կգումարվի` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ
1338 դիտում
16:46 16-11-2014
Նոյեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»