211652_close_icon
views-count6931 դիտում article-date 23:27 08-11-2020

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ զինվորների համար տարբեր տեսակի ապրանքներ են ուղարկում Հայաստան. Հայկ Սարգսյան

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ զինվորների համար տարբեր տեսակի ապրանքներ են ուղարկում Հայաստան։ Կարևորելով օժանդակության միջոցների շուտափույթ բանակին հասցնելու անհրաժեշտությունը՝ մաքսային ծառայությունն իրավիճակային լուծումներ է գտել, ուստի խնդրում եմ ապրանքներ ներկրելիս անհրաժեշտ օժանդակության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք անձամբ ինձ՝ 094-39-79-60 հեռախոսահամարով: Խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը։ Շնորհակալություն բանակի կողքին կանգնած մեր բոլոր հայրենակիցներին: Հաղթելու ենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր