Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հաղթեց Վրաստանին
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:
33-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։
64-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի նկատմամբ եւ 11 մետրանոց հարվածն արդյունավետ իրացրեց հարձակվող Վալերի Կազաիշվիլին։
86-րդ րոպեին «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը խմբում 8 միավորով երկրորդն է, Վրաստանն ունի 6 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավոր։
Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքական խաղալու է հենց մակեդոնացիների հետ և հաղթանակի դեպքում կարող է խմբում գրավել 1-ին տեղը: