314 դիտում
10:43 16-11-2020
Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին կինքնամեկուսանա կորոնավիրուսի պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցում է ստացել այն մասին, որ պետք է ինքնամեկուսանա նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման պատճառով։ Այս մասին հաղորդում է [url=https://tass.ru/obschestvo/10008397?fbclid=IwAR06jPpPh-oWdAcTIauryj_cPCKC81O6XDBwixi72OnHIuGRlpCOgd3Mt5s]tass.ru[/url]-ն՝ հղում անելով Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
«Վարչապետն այսօր Test and Trace ծառայության կողմից տեղեկացվել է, որ պետք է ինքնամեկուսանա, քանի որ շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ COVID-19-ի հետազոտությունը դրական պատասխան է տվել։ Վարչապետն ինքնամեկուսացել է և հետևելու է ցուցումներին։ Նա կշարունակի աշխատել Դաունինգ սթրիթի իր նստավայրից, այդ թվում՝ կղեկավարի կորոնավիրուսի համավարակի դեմ ուղղված կառավարության պատասխան գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավ է և COVID-19-ին բնորոշ ախտանշաններ չեն նկատվում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակված անձը, որի հետ շփվել է վարչապետը, եղել է Ջոնսոնի գլխավորած Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունից առաջադրված պատգամավոր Լի Անդերդոնը։
Ընդ որում՝ կառավարության ղեկավարը ստիպված է եղել ինքնամեկուսանալ՝ չնայած այն փաստին, որ այս տարվա ապրիլին արդեն հիվանդացել է կորոնավիրուսով։ Այս ժամանակ Ջոնսոնը մեկ շաբաթ անցկացրել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում։ Նա մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից հետո խոստովանել է, որ իր կյանքը վտանգված էր։
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
22:12 15-01-2014
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվում է շաքարից և գազավորված ըմպելիքներից
1475 դիտում
10:10 23-09-2014
35 տարվա ընդմիջումից հետո հանդիպելու են Իրանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը
1171 դիտում
09:20 25-09-2014
35 տարի անց Իրանի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպում են անցկացրել
Այս բաժնից
1132 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1498 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1060 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել